fbpx
Արցախ

Փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներ չեն անի․ եղանակն անբարենպաստ է

Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Անբարենպաստ եղանակի պատճառով Արցախի փրկարարական ջոկատներն այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու:

Հրադադարից հետո Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող բոլոր բնակավայրերում և դիրքային հատվածներում փրկարարներն իրականացրել և շարունակում են կատարել փրկարար-որոնողական աշխատանքներ:

Անցած ամիսների ընթացքում որոնումները մի քանի անգամ դադարեցվել են հրադադարի ռեժիմի խախտման, ադրբեջանական կողմում տեղի ունեցած ականի պայթյունի և եղանակների պատճառով:

2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնումների ընթացքում հայտնաբերված և ադրբեջանցիների կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1485 է»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4123082431059534?__cft__%5B0%5D=AZUEXuMGYmS14o-ThvJl1CwxcU9HVV4rg_oMTW8qqAwZx6k3-vAFAn8Ai0GWdpFGB9LJf_QvVNhez5Jp28tYVqYWZtJu59ujbgFit9ruXYkrty5OXsCoNtO4xPspswxLd6hU1dvygHwaPFc3LPatAzQz&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ