fbpx
Մարզեր

Եղեգնաձոր քաղաքում հրդեհ է բռնկվել

Մարտի 28-ին, ժամը 10:16-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում գտնվող «Նորից-Նոր» խանութի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Միկոյան փողոցի թիվ 10 հասցեում գտնվող ավտոտնակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:24-ին, մարվել՝ 10:32-ին:

Մասամբ այրվել են 0,5 խմ փայտ և 1 էլեկտրական վառարան:

Տեղեկացնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ