fbpx
Հասարակություն
15:20 02/10/2019

Եղեգնաձորում կանխվել է ՌԴ քաղաքացու ինքնասպանության փորձը

Հոկտեմբերի 2-ին, ժամը 10:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի 4-րդ հարկի պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ջերմուկի խճուղու թիվ 51 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) պատշգամբից քաղաքացին ցանկանում է նետվել:

Փրկարարները քաղաքացիների և ոստիկանների հետ համատեղ կանխել են ՌԴ քաղաքացի Արթուր Ա.-ի (ծնված 1978 թ.) ինքնասպանության փորձը: Փրկարարները քաղաքացուն հանձնել են ոստիկաններին:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ