Երեկ՝ հունվարի 16-ին, Լուսառատ-Եղեգնավան ճանապարհին՝ Եղեգնավան գյուղի հատվածում, Opel-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել ջրատարը։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Դեպքը տեղի է ունեցել 18:55-ի սահմաններում։
Նշվում է, որ մեքենայի ղեկին եղել է 67-ամյա Գարուշ Ստեփանյանը, ով մահացել է։ Մեքենայում եղել են 2 ուղևորներ, որոնցից մեկը հոսպիտալացվել է, իսկ մյուսը հրաժարվել է բուժօգնությունից։
Ըստ աղբյուրի՝ կատարվում է քննություն։