fbpx
Սպորտ

Եղել է ժամանակ, երբ Ռոնալդուի ծառայություններով հետաքրքրվել է շուրջ 100 թիմ

Թուրինի «Յուվենտուսի» աստղ Կրիշտիանո Ռոնալդուն նշել է, թե քանի ակումբ է իր հետ ցանկացել պայմանագիր կնքել, երբ նա հանդես էր գալիս «Սպորտինգում»։

«Երբ խաղում էի «Սպորտինգում», գիտեի, որ լավ հանդիպումներ անցկացնելու դեպքում շատ ակումբներ կհետաքրքրվեն ինձանով: 2003-ին, երբ «Սպորտինգը» խաղաց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, իմ ծառայություններով հետաքրքրվում էր շուրջ 100 թիմ, իսկ կոնկրետ առաջարկների թիվը հասնում էր 50-ի:

Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը պետք է միշտ մտածի իր ակումբին օգտակար լինելու մասին: Ամենակարևորը դա լավ ֆուտբոլ խաղալն է», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է DAZN-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ