fbpx
Հասարակություն
15:30 09/01/2020

Եղվարդ-Երևան ճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է

Եղվարդ-Երևան ճանապարհին մեքենան գլխիվայր շրջվել է

Հունվարի 8-ին, ժամը 22:37-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին՝ վերանորոգվող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ-ին «Mercedes CLS» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մխիթար Ա., ծնված 1989 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել հարակից ձորակը՝ մոտ 7 մ։

Շտապօգնության աշխատակիցները տեղում համապատասխան բուժօգնություն են ցուցաբերել վարորդին. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ