fbpx
Հասարակություն

Եղվարդում այրվել է մոտ 45 հեկտար խոտածածկ տարածք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հուլիսի 17-ին, ժամը 20:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Եղվարդ-Քասախ ավտոճանապարհին. այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Օձուտ» կոչվող հանդամասում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 00:03-ին:

Այրվել է մոտ 45 հա խոտածածկ տարածք:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ