Եգիպտացի հնագետները Կահիրեից 100 կմ հեռավորության վրա գտնվող բուրգի դամբարանում 13-ամյա աղջկա մնացորդներ են գտել: Անհասկանալի է, թե ինչպես և երբ է մահացել երեխան, սակայն պեղումների վայրը 4600 տարեկան է և ստեղծվել է Հին Եգիպտոսի փարավոնների երրորդ դինաստիայի վերջում, գրում է Daily Mail-ը:
Գերեզմանը հայտնաբերվել է Մեդումում՝ մասնակի ավերված աստիճանաձև բուրգի պեղումների ժամանակ: Անալիզի արդյունքները ցույց են տվել, որ մահանալու պահին աղջիկը 13 տարեկան է եղել: Նրա կմախքը հայտնաբերվել է դատարկ գերեզմանից մի փոքր հեռու՝ նստած դիրքում: Բացի մարդկային մնացորդներից, հայտանբերվել են նաև երկու կենդանիների գանգեր, հավանաբար ցլերի և երեք կերամիկական աման:
Համարվում է, որ Մեդումի բուրգը կառուցել են Խունիի՝ III դինաստիայի վերջին եգիպտական փարավոնի համար: Այն ընդլայնել է Սնոֆրու փարավոնը՝ Խունիի որդին և IV դինաստիայի հիմնադիրը: Նախորդ պեղումների ժամանակ հնագետները Նեֆար Մաատայի գերեզմանն էին գտել՝ Սնոֆրուի ավագ որդու:
Փոխանցում է aysor.am-ը։