Եգիպտոսում երկու մարդ է մահացել Կալյուբիա նահանգում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը։
Մինչ այս վարչությունը հայտնել էր մեկ զոհի և 16 վիրավորի մասին։ Վթարը տեղի է ունեցել մայրաքաղաք Կահիրեի հյուսիսում գտնվող Քալուբ քաղաքում երեքշաբթի՝ մարտի 7-ի երեկոյան։ Վիրավորներին բուժօգնություն ցուցաբերելու համար դեպքի վայր է ժամանել շտապօգնության մոտ 20 մեքենա։
Գնացքը բախվել է Կալուբ քաղաքի կայարանի կառամատույցին, պարզաբանել են տրանսպորտի նախարարությունը։ Եգիպտոսի տրանսպորտի նախարարը հանձնարարել է ստեղծել կոմիտե՝ պարզելու վթարի պատճառները, վնասները և միջադեպի պատասխանատուները։