El Balad-ի հաղորդմամբ՝ Եգիպտոսի վարչապետ Մուսթաֆա Մադբուլին հրաման է ստորագրել, որի համաձայն՝ երկիր մուտք գործողներն իրենց մոտ պետք է ունենան փաստաթուղթ, որը կվկայի, որ իրենց մոտ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է:
«Բոլոր ժամանողները՝ ջրային, օդային, թե ցամաքային ճանապարհով, պարտավորվում են ոչ ավելի, քան 72 ժամվա ընթացքում անցնել կորոնավիրուսի թեստ և սահմանին ցույց տալ բացասական արդյունքը»:
Սահմանափակումները չեն վերաբերվի արաբական և այլ երկրների զբոսաշրջիկներին, որոնք գալիս են միայն հանգստտավայրեր՝ Շարմ Էլ Շեյխը, Հուրգադան, Տաբան, Մարսա Ալամը և Մերսա Մատրուխը։