fbpx
Աշխարհ

Եգիպտոսում 83 հին գերեզման է հայտնաբերվել

Եգիպտոսի հյուսիսում գտնվող Դակահլիա նահանգի Ումմ ալ Հալջան շրջանում պեղումների ժամանակ հնագիտական խումբը 83 հին գերեզման է հայտնաբերել: Այս մասին հայտարարություն է տարածել երկրի հնագույն հուշարձանների հարցերով նախարարությունը:

Հնությունների հարցերով գերագույն խորհրդի ղեկավար Մուստաֆա ալ Վազիրին հայտնել է, որ հայտնաբերված գերեզմաններից 80-ը պատկանում են մեր թվարկությունից առաջ չորրորդ հազարամյակի առաջին կեսի ժամանակաշրջանին:

Նրա խոսքով՝ գերեզմանները հիմնականում պատրաստվել են օվալային փոսի ձևով, դրանցում կավե դագաղներ և զանազան սպասք է հայտնաբերվել:

Հնագետները հույս ունեն մոտ ժամանակներս նոր գերեզմաններ և հնագույն քաղաքակրթության հետքեր հայտնաբերել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ