fbpx
Աշխարհ

Եգիպտոսում բեռնատարը բախվել է ավտոբուսին

Եգիպտոսում՝ Կարմիր ծովի ափին, բեռնատարը բախվել է ավտոբուսին. Այս մասին գրում է Al-Masry Al-Youm թերթը։

Հրատարակության տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել կիրակի օրը՝ նոյեմբերի 20-ին, Ռաս Ղարիբ եւ Զաաֆարանա քաղաքների միջեւ մայրուղու 40-րդ կիլոմետրում։ Միջադեպի հետեւանքով զոհվել է 12, վիրավորվել՝ 30 մարդ։

Կատարվածի այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Վթարի պատճառների մասին դեռ տեղեկություններ չկան։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ