fbpx
Աշխարհ
02:00 11/02/2020

Եիպտոսում պատիժ է սահմանվել թանգարաններում ոչ հարիր պահվածքի համար

Եգիպտոսի իշխանությունները խստացրել են թանգարաններում ոչ հարիր պահվածքի և ճարտարապետական հուշարձանների նկատմամբ արհամարհական վերաբերմունքի համար հասանելիք պատիժը: Երկրի խորհրդարանը հաստատել է համապատասխան փոփոխությունները: Այս մասին հայտնել է Եգիպտոսի մշակույթի նախարարության մամուլի ծառայության տարածած հայտարարությանը:

Այսպիսով՝ մշակութային ժառանգության օբյեկտների վրա բարձրացած (օրինակ ՝ բուրգեր) կամ դրանց դեմ այլ խուլիգանական գործողություններ իրականացրած անձը կպատժվի մինչև 100 հազար եգիպտական ֆունտ տուգանքի չափով (մոտ 6,3 հազար դոլար):

Առանց պաշտոնական փաստաթղթերի տրամադրման պատմական ցուցանմուշների և իրերի վաճառքի համար տուգանքի չափը կավելանա մինչև 10 միլիոն ֆունտով (մոտավորապես 630 հազար դոլար): Առանձին դեպքերում հնարավոր է նաև ազատազրկում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ