Եգիպտոսում հնագիտական և պատմական հուշարձանների ախտահանման շրջանակներում ախտահանել են Գիզայի բուրգերը: Աշխատողները ախտահանել են մուտքի դիմացի տարածքը, տոմսարկղերը, մետաղական դետեկտորների շրջանակները, ինչպես նաեւ համալիրի ներսի հատվածը:
Հնագիտական գոտու գլխավոր տնօրեն Ահրաֆ Մոհին տեղեկացրել է․
«Զբոսաշրջության վերականգնումից հետո բուրգերի տարածքն իր ողջ հմայքով պատրաստ կլինի այցելուներին ընդունելուն»։
Բուրգերի ներսում ախտահանման աշխատանքներն իրականացվել են ռեստավրատորների խմբի կողմից: Ստերիլիզացման համար նրանք հատուկ միջոցներ են օգտագործել։
Ախտահանվել են նաև Կառնակի տաճարի և Աբու Սիմբել համալիրի պատերը, Եգիպտոսի թանգարանի մումիաները Կահիրեում, ինչպես նաև բազմաթիվ հյուրանոցներ: Ընդ որում, անցած շաբաթ գիդերը կարանտինացվել են մինչև ամսվա վերջ, որպեսզի երաշխավորեն, որ իրենք չեն վարակվել COVID-19-ով և խուսափեն դրանից ապագայում: Թեստավորում են անցել ծառայությունների այն բոլոր աշխատակիցները, որոնք կապված են նավարկությունների կազմակերպման հետ:
Հնագիտական գոտու ղեկավարությունը հայտնել է, որ օդային հաղորդակցության փակվելուց հետ բուրգեր այցելել ցանկացող զբոսաշրջիկներ գրեթե չեն մնացել, եվ իրենք որոշել են օգտագործել հնարավորությունը եւ ախտահանել պատմական հուշարձանը:
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։
Աղբյուրը՝ RG-ն:
