Հասարակություն

Էգոյանն ու Խանջյանը օգնություն են ցուցաբերել լիբանանահայերին

Հայաստան համահայկական հիմնադրամի Facebook-ի էջից տեղեկանում ենք, որ հայտնի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանն ու դերասանուհի Արսինե Խանջյանը միացել են լիբաբանահայերին օգնություն ցուցաբերելու համար կազմակերպված դրամահավաքին։

«Սիրելի կինոռեժիսոր Ատոմ Էգոյանը և դերասանուհի Արսինե Խանջյանը կրկին Հիմնադրամի կողքին են:

Միանալով Հիմնադրամի «Անհետաձգելի օգնություն Լիբանանահայերին» դրամահավաք-արշավին՝ նրանք նվիրաբերել են 3,000 ԱՄՆ դոլար:

Շնորհակալ ենք վստահության և շարունակական աջակցության համար»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ