fbpx
Աշխարհ
19:00 06/02/2020

Էյֆելյան աշտարակը դարձյալ փակվել է գործադուլի պատճառով

Էյֆելյան աշտարակը անորոշ ժամանակով փակվել է

Ֆրանսիայի խորհրդանիշը համարվող Էյֆելյան աշտարակը փակվել է կենսաթոշակային բարեփոխումների դեմ Solidaires արհմիությունների խմբի գործադուլի պատճառով: Այս մասին նշված է աշտարակի Twitter-ի էջում:

«Ազգային գործադուլի պատճառով այսօր փակ եմ»,- ասվում է հայտարարության մեջ:

Նաև նշվում է, որ աշտարակի շրջակա տարածքը բաց կլինի այցելուների համար. նրանք կարող են անվճար շրջել մոտակայքում:

Դեկտեմբերի 5-ից կառավարության հայտարարած կենսաթոշակային բարեփոխումների դեմ գործադուլի մեկնարկից ի վեր Ֆրանսիայում բազմաթիվ բողոքի ցույցեր են տեղի ունեցել, որոնց մասնակցել են տարբեր մասնագիտությունների տեր անձինք` տրանսպորտի ոլորտի աշխատակիցներ, իրավաբաններ, ուսուցիչներ, այլք: Ավելի քան մեկ ամիս շարունակվող ակցիաների հետևանքով զգալիորեն խաթարվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը:

Կենսաթոշակային օրենսդրության բարեփոխումների նախագիծը հունվարի 24-ին ներկայացվել է Ֆրանսիայի կառավարության նիստում: Փետրվարին փաստաթուղթը կներկայացվի խորհրդարան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ