fbpx
Հասարակություն

Էջմիածին-Արմավիր ճանապարհին բախվել են մեքենաներ․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հոկտեմբերի 25-ին, ժամը 10:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «ԳԱԶ-53» (վարորդ՝ Հովսեփ Ա.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Եսայի Տ., ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Եսայի Տ.-ն հոսպիտալացվել է Մեծամորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ