Իրավական

Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը ՀՀ դատախազություն հաղորդում է ներկայացրել․փատաբան

Փաստաբան Գոհար Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Կորոնավիրուսով վարակված Էջմիածնեցի տիկնոջ զարմիկը 17.03.20թ ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել անձնական կամ ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի ձեռք բերելու, առանց նրա համաձայնության հրապարակայնորեն լրատվամիջոցներով, սոցցանցերով տարածելու, վիրավորելու, վարակված հիվանդների ցուցակը և լուսանկարները տարածելու համար։
Այսօր նրան ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հայտնել են, որ հաղորդմանը ընցաք է տրվել»։

Հիշեցնենք, որ  Էջմիածնում կորոնավիրուսով վարակված կնոջ մասին մի քաղաքացի տեսանյութ էր հրապարակել:

Ըստ հրապարակային տեղեկությունների՝ այդ տեսանյութի հեղինակը ենթարկվել է ծեծի՝ կնոջ հարազատների կողմից։

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ