Էջմիածնի քաղաքապես Դիանա Գասպարյանն իր ֆեյսբուքի էջով տեղեկացրել է, որ քաղաքի բուժաշխատողները քաղաքացիների կողմից նվերներ են ստացել՝ որպես իրենց կատարած աշխատանքի համար շնորհակալության դրսևորում:
Դիանա Գասպարյանի գրառումը ստորև՝
«Այսօր Էջմիածնի տարբեր բժշկական հաստատությունների աշխատակիցներին նվիրեցինք ծաղիկներ, կոնֆետներ ու թխվածքաբլիթներ՝ որպես երախտիք անբասիր ու նվիրված աշխատանքի համար։
Հարգելի՛ բուժաշխատողներ, ընդդեմ համաճարակի այս պայքարում դուք մենակ չեք. մենք ձեզ վստահում ենք ու ձեր կողքին ենք:
Շնորհակալ ենք այն տնտեսվարողներին, ովքեր աջակցեցին քաղաքապետարանի այս նախաձեռնությանը:
Անչափ շնորհակալ ենք Էջմիածնի երիտասարդական խորհրդի կամավորներին, ովքեր մշտապես օգնում են կյանքի կոչել մեր նախաձեռնությունները»:
https://www.facebook.com/gasparyandm/posts/3046709215360155