Էկա Բեսելիան լքում է «Վրացական երազանք» կուսակցությունը

Ամենադիտվածներ

«Վրացական երազանք» կուսակցությունից դուրս գալու մասին է հայտարարել վրացի պատգամավոր Էկա Բեսելիան: Այս ամսին հայտնում է aliq.ge-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բեսելիան հայտարարել է հետագայում ազատ պատգամավորի գործունեություն շարունակելու մտադրության մասին: Նա հայտարարել է, որ նման որոշումը թեև բավականին բարդ է եղել կայացնել, բայց նա այն ամենաճիշտ որոշումն է համարել: Նա նաև չի բացառել այն տարբերոկը, որ առաջիկայում կարող է հանդես գալ քաղաքական նոր ուժի ղեկավարի դերում:

«Գնում եմ այնտեղ, որտեղ Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունն է»,- հայտարարել է նա:

Բեսելիան կուսակցությունից դուրս գալու որոշումը կայացրել է այն բանից հետո, երբ երեկ Վրաստանի խորհրդարանը կողմ չքվեարկեց 9 պատգամավորի կողմից նախաձեռնած օրինագծին, որի համաձայն դատավորների ցմահ նշանակման հարցը պետք է հետաձգվեր մինչև 2024 թվականը:

Քվեարկությունից հետո կուսակցույունից դուրս գալու մասին հայտարարել է նաև «Վրացական երազանքի» մեկ այլ պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին: Առաջիկայում սպասվում է նաև նրանց գաղափարակից Գեդևան Փոփխաձեի հայտարարությունն այս թեմայով:

Հաղորդվում է, որ Բեսելիան որոշ տարաձայնություններ ունի նաև «Վրացական երազանք»-ի հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Ամենաթարմ