fbpx
Հասարակություն

Եկատերինբուրգ-Երևան թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան․ պատճառը շասսիի անսարքությունն է

Եկատերինբուրգից Երևան մեկնած ինքնաթիռը վերադարձել է Եկատերինբուրգի օդանավակայան, քանի որ ահազանգել է շասսիի անսարքության տվիչը: Ոչ ոք չի տուժել: Այս մասին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեի տրանսպորտի գծով Ուրալյան հետաքննչական վարչությունը:

Գերատեսչությունը մանրամասնում է, որ Airbus А320-ը «Կոլցովո» օդանավակայանից մեկնել է տեղական ժամանակով 07:35-ին (Երևանի ժամանակով 06:35-ին), սակայն մոտավորապես մեկ ժամ անց ինքնաթիռը, որում եղել է 65 ուղևոր, անձնակազմի հինգ անդամ, հարկադրաբար վերադարձել է:

«Օդանավի բարձրանալու ընթացքում գործել է շասսիի անսարքության թվիչը, այդ կապակցությամբ օդանավի հրամանատարը որոշում է ընդունել ինքնաթիռը վերադարձնել մեկնաթռիչքի օդանավակայան: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել մեկնման օդանավակայանում: Ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել: Օդանավը չի վնասվել»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ