fbpx
Քաղաքականություն

Եկել է ժամանակը տեր կանգնելու մեր ժողովրդի հույսին ու հավատին

Ընկերնե՛ր, եկել է ժամանակը տեր կանգնելու մեր ժողովրդի հույսին ու հավատին: Մենք կորցրել ենք մարդկային կապը միմյանց հետ և դա չէր կարող չարտացոլվել նաև իրական կյանքում։ Ու այսօր կա այս իրավիճակը՝ Արցախը Հայաստանին կապող կենսական ճանապարհի փակումը։

Կոչ եմ անում բոլորիդ ներդրում ունենալ Հայաստանից Արցախ տանող կենսական ճանապարհի բացմանը։ Մենք կարող ենք ոչ միայն բացել և ընդլայնել կապն ու աջակցությունը մեր երկրների, ոչ միայն փրկել Արցախը հումանիտար աղետից, ոչ միայն գործարկել տնտեսական հանգույցը, ոչ միայն ընտանիքներին, երեխաներին, տարեցներին միացնել իրենց ընտանիքներին, այլև բացումով կարող ենք փակել նոր պատերազմի և հակամարտությունների դուռը, որի մեջ մեզ փորձում են ներգրավել բլոկադայով։

Միասին իրական փոփոխություն կկատարենք և կունենանք ավելի պայծառ, ավելի խաղաղ ապագա: Միացե՛ք մեզ այս գործում և եկեք ճանապարհի բացումն իրականություն դարձնենք:

Նարեկ Այվազյան

Azat.tv մեդիանախաձեռնության հիմնադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ