fbpx
Սպորտ

Եկել է ժամանակը մտածելու նոր մրցաշրջանի մասին. Ռոբերտո Կառլոս

Ռոբերտո Կառլոսը ամփոփել է «Ռեալի» հանար անհաջող դասավորված մրցաշրջանը։

««Ռեալը» բազմաթիվ հաղթանակներ էր տարել։ Ժամանակն էր եկել մյուս թիմերին ևս հնարավորություն տալու հաղթելու։ Չի կարելի միշտ հաղթել։ Այս դժվարին մրցաշրջանում «Ռեալը» նույնքան տիտղոս նվաճեց, որքան «Բարսելոնան» և «Լիվերպուլը»։ «Ռեալը» աշխարհի ակումբային չեմպիոնն է, ու դա քիչ կարևոր չէ։ Եկել է ժամանակը մտածելու նոր մրցաշրջանի մասին։

Նոր ֆուտբոլիստների հետ միասին «Ռեալը» կարող է ավելի լավ պատրաստվել Չեմպիոնների լիգային, Լա լիգային և Իսպանիայի գավաթին։ Կարծում եմ՝ երեք տարի անընդմեջ ՉԼ-ն հաղթելուց հետո ավելի հեշտ կլինի հաղթել ներքին առաջնությունում։

Թիմից կհեռանան մի քանի ֆուտբոլիստներ, բայց մոտ 80 տոկոսը կմնան թիմում։ Տրանսֆերներ, իհարկե, պետք են, բայց թիմի կազմը շատ փոփոխությունների չի կրի»,-Կառլոսի խոսքերն է մեջբերում Marca-ն։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ