fbpx
Քաղաքականություն
11:30 19/01/2020

Եկեք հասկանանք, այս ամենից հետո հասարակ մարդիկ ինչ կարող են մտածել․ Գագիկ Քամալյան

Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երկրում ընթանում է սահմանադրական կարգի տապալման մասով դատական գործընթաց։

Այսպես կոչված երկրորդ նախագահը, տվյալ գործի շրջանակներում, որոշ ընդմիջումներով արդեն մեկ տարուց ավել է գտնվում է բանտում։

Այդ գործով անցնում են նաև ՊՆ նախկին նախարար, Զինվորական շտաբի նախկին պետ, նախկին փոխվարչապետ, նախկին գլխավոր դատախազ…

Այս ամենին զուգահեռ, մեկ այլ գործի շրջանակներով, այսպես կոչված երրորդ նախագահը մեղադրվում է հափշտակություն կազմակերպելու համար։ Նրա եղբայրը, եղբորորդիները, փեսային պատկանող որոշ ընկերություններ, անցնում են տարբեր քրեական գործերով:

Եվ այս ժամանակահատվածում, հինգ ամսվա ընթացքում, կասկածելի պայմաններում, ինքնասպան ու դժբախտ պատահարի զոհ են դառնում հանրապետության նախկին ոստիկանպետը, մայրաքաղաքի նախկին ոտիկանապետը, ԱԱԾ նախկին ղեկավարը։

Հիմա եկեք հասկանանք, այս ամենից հետո հասարակ մարդիկ ինչ կարող են մտածել, երբ այդ դատական գործերով անցնող նախկին իշխանավորեների կառավարման տարիներին տեսել են համաշխարհային հնչեղության տեռորիստական ակտ, երբ սպանվեցին վարչապետ, ԱԺ նախագահ, նախարար ու պատգամավորներ։ Երբ իրենց կառավարման տարիներին տեսել են ցուցարարների մասսայական գնդակահարություն, և այսպես շարունակ։
Հասարակության մեջ նման կասկածները մեկ կամ երկու օրում չեն առաջանում, այն տարիների ընթացքում է ձևավորվում, որովհետև երբ մարդուն սկսում են իշխել քաղաքական զոռբայությամբ, ապա տվյալ մարդկանցով կազմված հասարակությունը նման իրավիճակներում բնական է , որ առաջնորդվելու է կոնսպիրոլոգիկան սկզբունքներով, որովհետև նմանատիպ հասարակությունները որպես կանոն ունենում են չվստահելու իմունիտետ»։

Երկրում ընթանում է սահմանադրական կարգի տապալման մասով դատական գործընթաց։Այսպես կոչված երկրորդ նախագահը, տվյալ գործի…

Gepostet von Գագիկ Քամալյան am Freitag, 17. Januar 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ