fbpx
Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը կմեկնի Սինգապուր

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետը կգործուղվի Սինգապուր։

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության պետ Գոհար Ալոյանին 2019 թվականի հոկտեմբերի 15-ից 19-ը գործուղել Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր)՝ «ITB ASIA 2019» ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։

2. Գոհար Ալոյանի՝ Սինգապուրի Հանրապետություն (Սինգապուր) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գոհար Ալոյանի՝ Սինգապուրի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը», – ասված է որոշման մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ