fbpx
Աշխարհ

Էկվադորի նախագահը զիջումների է գնում

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն Հնդկացիական ժողովուրդների համադաշնության և բողոքի շարժման առաջնորդների հետ բանակցությունների արդյունքում հայտարարել է դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին հրամանագրի շուտափույթ վերանայման անհրաժեշտության մասին, սակայն, այնուամենայնիվ, անտեսել է ցուցարարների պահանջների մեծ մասը: Այս մասին գրում է РИА Новости-ն:

«Իմ առաջարկն է պայմաններ ստեղծել երկխոսության համար և ամենակարճ ժամկետներում վերանայել հրամանագրի դրույթները՝ նպաստելու Էկվադորի զարգացմանը»,-հայտարարել է Մորենոն:

Հնդկացիական ժողովուրդների համադաշնության պահանջները, մասնավորապես, ներառում են հրամանագրի չեղարկում, ինչպես նաև ուժային կառույցների գործողություններից տուժած բոլոր անձանց փոխհատուցում:

Հիշեցնենք, որ Էվադորում բողոքի ակցիաները սկսվել են Մորենոյի կողմից դիզելի և բենզինի սուբսիդիաները չեղարկելու վերաբերյալ հրամանագրի ստորագրումից հետո, ինչի պատճառով վառելիքի գները բարձրացել են:

Այնուհետև երկրի մի քանի քաղաքներում սկսվել են հանրահավաքներ, որոնց մասնակիցները պահանջել են չեղարկել որոշումը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ