fbpx
Աշխարհ

Էկվադորի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը զանգվածային ակցիաների պատճառով

Էկվադորի Ազգային ժողովը դադարեցրել է աշխատանքը զանգվածային ցույցերի պատճառով։ Բողոքի ալիքը տարածվել է ողջ երկրով մեկ։ Այս մասին հայտարարել է СRЕО շարժման պատգամավոր Օմերո Կաստարնիերը։

Խորհրդարանականը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է անվտանգության երաշխիքերի բացակայության պատճառով։

Հոկտեմբերի 1-ին Էկվադորի նախագահ Լենին Մորենոն հայտարարեց մի շարք տնտեսական բարեփոխումների մեկնարկի մասին։ Հայտարարվեց վառելիքի սուբսիդիաների չեղարկման մասին, որոնք պետությանն արժենում էին 1․3 մլրդ դոլար։ Դրանից հետո վառելիքի գները բարձրացան ավելի քան 120 տոկոսով։

Տրանսպորտային ոլորտի աշխատողները հոկտեմբերի 3-ից անժամկետ գործադուլ են անցկացնում։ Ցուցարարները փակել են խոշոր ճանապարհները։ Որոշ քաղաքններում անկարգություններ են սկսվել։ Մորենոն երկրում արտակարգ դրություն է սահմանել։

Ցուցարարները զավթել են Petroamazonas պետական ընկերությանը պատկանող ևս 2 նավթահանք։ Մեկ օր առաջ հաղորդվել էր 3 օբյեկտի զավթման մասին։ Այժմ Էկվադորում նավթաարդյունաբերության կորուստները կազմում են օրական 143 հազար բարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ