fbpx
Հասարակություն

Իսկ միգուցե սփյուռքում ինչ-որ մեկը օգնության կարիք ունի․ Միքայել Մանուկյան

Միքայել Մանուկյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԷԼ ՉԴԻՄԱՑԱ պիտի ասեմ

Սպասում եմ, մտածում եմ ի վերջո մեկնումեկը կֆայմի սփյուռքի մեր հայրենակիցներին ինչ-որ հուսադրող խոսքեր ասի: Ասի, որ Մայր Հայրենիքը ձեզ հետ է, եթե խնդիրներ կան, կարող ենք զորավիգ լինել, և այլն: Ինչ որ մի խոսք, մի բառ, մի ինչ որ վերաբերմունք: Չէ՞ որ բոլորը չէ, որ ապահովված են, իսկ միգուցե ինչ որ մեկը օգնության կարիք ունի: Թե՞ սփյուռքը միայն փող ուզելու համար է: Լավ, հեչ թասիբ չկա՞:
Հետո էլ մեծ մեծ փրթում են: Հատկանշականն այն է, որ ընդդիմությունից էլ ոչ ոք այս հարցը չի բարձրացնում, այսինքն` ազգի հատկանիշն է երևում։

Զուտ մարդկային խոսք, թեկուզ սփոփանք, ոգևորել, հոգեպես սատարել:

Բա մի հատ չեք ուզում հաշվե՞ք, հետաքրքրվե՞ք, օրինակ Իտալիայում 10000 զոհերի մեջ կարո՞ղ ա հայ կա: Գուցե մեկի երեխան է անտեր մնացել, կամ օգնության կարիք ունի: Բա դեսպաններն ու՞ր են: Ո՞ր երկրում քանի հայ հիվանդ կա, քանի՞սն են բուժվել, քանի՞սն են կարանտինում: Բա ազգը այդպե՞ս են կայացնում: Բա այս պահերին մեր դրսում ապրող հայրենակիցները պիտի զգան, որ Հայաստան պետություն կա, ոչ թե անտեր ու դուսի պես այլ ազգերի պես:

Թե չէ անընդհատ այդտեղի մի քանի իրենց ազգայնական հայտարարածները ամբողջ օրը սփյուռքի ներուժն օգտագործելուց են բարբաջում: Ու՞ր են դրանք, թե` գիտեն, որ անընդհատ ազգ ազգ ասեցին` դառան ազգայի՞ն»:

https://www.facebook.com/mikayel.manukyan/posts/2994895480568841

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ