fbpx
Սպորտ
15:55 18/10/2019

Էլ Կլասիկոյի հետաձգումը ձեռնտու է Զիդանին. AS

Էլ Կլասիկոյի հետաձգման որոշումը մեծ ուրախությամբ կընդունվի Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կողմից։ Պատճառն իհարկե կիսապաշտպանությունում առկա խնդիրներն են։ Վնասվածքի պատճառով շարքից դուրս են մնացել ՝ Գարեթ Բեյլը, Լուկա Մոդրիչը, Տոնի Կրոսը և Լուիս Վասկեսը։

Ոչ ոք չի կարող կանխատեսել, թե երբ կհարթվի կիսապաշտպանությունում առաջացած անցքը։ Մոդրիչ-Կրոս զույգի բացակայությունը իսկապես մեծ աղետ է ֆրանսիացի մարզչի համար։

Մյուս առանցքային խաղացողներից մեկը ՝ Կազեմիրոն, 3 դեղին քարտ ունի և ստիպված է «Արքայական» ակումբի առաջիկա` Մալյորկայի և Գալաթասարայի դեմ խաղերին կենտրոնական դիրքում հանդես գալ։ Այս մասին հաղորդում է AS-ն։

Եթե Էլ Կլասիկոն անցկացվի Դեկտեմբերի 18-ին , ապա մինչ այդ «Սերուցքայիններ»-ը պետք է անցկացնեն Չեմպիոնների լիգայի խմբային փուլի բոլոր խաղերը, իսկ «Կամ Նոու» ուղևորությանը նախորդելու է «Վալենսիայի» հետ հանդիպումը:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ