fbpx
Առողջապահություն

էլեկտրոնային առողջապահության ուսուցման դասընթացներ` «Արմեդ» կազմակերպության հետ համատեղ

Էլեկտրոնային առողջապահության ներդրման գործընթացը խթանելու և զարգացնելու համար առողջապահության նախարարությունը բժիշկներին տրամադրելու նպատակով ձեռք է բերել դյուրակիր համակարգիչներ և կազմակերպում է էլեկտրոնային առողջապահության ուսուցման դասընթացներ` «Արմեդ» կազմակերպության հետ համատեղ:

Դասընթացները կազմակերպվում են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում», որոնք վարում են փորձառու դասընթացավարներ: Դասասենյակներն ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով և յուրաքանչյուր սովորողին տրամադրմում է մեկ համակարգիչ: Հաշվի առնելով նման նոր գործառույթի ներդրման փաստը, բժիշկների և բժշկական կազմակերպությունների պատրաստվածության աստիճանը` դասընթացավարները տալիս են նաև տեղեկատվություն պահանջվող բազային համակարգչային դասընթացների մասին:

«Նոր գործառույթին` նոր գաղափար» սկզբունքով դասընթացներին ներգրավված են կամավորներ կազմակերպություններից, որոնք լսում են դասընթացը, որպեսզի պոլիկլինիկաներում օգնեն բժիշկներին իրենց ձեռք բերած նոր գիտելիքները հմտությունների վերածելու:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ