fbpx
Սպորտ

Ելույթներիցս գոհ չեմ․ Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյան

երմանիայի Շտուտգարտ քաղաքում շարունակվող մարմնամարզության աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը բազմամարտում նվաճել է Տոկիո-2020-ի ուղեգիր, ինչից հետո ելույթն ամփոփել է ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում։

«Եթե անկեղծ, ելույթներիցս գոհ չեմ։ Թերություններ ունեցա թե՛ հենացատկի վարժության երկրորդ ցատկում, թե՛ զուգափայտերի վրա։ Չարեցի այն, ինչին, իսկապես, պատրաստ էի։ Տրամադրությունս ընկել էր։ Իհարկե, շատ ուրախ եմ, որ ուղեգիր եմ նվաճել և մասնակցելու եմ իմ երրորդ Օլիմպիական խաղերին։ Այստեղ ամենակարևորը ուղեգիր նվաճելն էր»,-ասաց Դավթյանը։

Ուշագրավ է, որ Դավթյանը ՀԱՕԿ լրատվականից է իմացել իր ուղեգիր նվաճելու մասին։

«Իրականում, երեկ, երբ խոսում էինք մարզիչների հետ, ասացին, որ հավաքածս միավորները 99 տոկոսով ուղեգիր են ապահովել։ Սակայն տրամադրությունս ընկած էր, արդեն ասացի՝ ինչի պատճառով։ Առանց պաշտոնական ցուցակը տեսնելու քնեցի։ Իսկ առավոտյան արդեն Ձեր զանգից արթնացա և վերջնական արդյունքի մասին իմացա»,- ծիծաղելով նշեց մարմնամարզիկը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ