fbpx
Աշխարհ

ԵՄ ԱԳՆ-ը ղեկավարները կքննարկեն Նավալնու վիճակի հետ կապված իրադրությունը

Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հանդես է եկել հայտարարությամբ:


Մասը հայտնել է, որ Ռուսաստանը պետք է օգնություն ցույց տա քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու հետ տեղի ունեցածի հետաքննության գործում, որը բուժվում է բեռլինյան կլինիկայում:

«Մենք՝ ԵՄ ԱԳՆ ղեկավարներս, դա կքննարկենք այսօր, որովհետև Մոսկվայի համար ավելի հեշտ կլիներ միանալ հետաքննությանը, այլապես հարցը բաց է մնում, իսկ հետո ԵՄ-ն ստիպված կլինի քննարկել, թե հետագայում ինչպես գործի»,- շեշտել է Մաասը։

Մասսը հավելել է, որ իրենք ակնկալում են, որ Ռուսաստանը նույնպես կմիանա հետաքննությանը, սակայն այս պահին դա դեռ այդպես չէ:


Այս մասին տեղեկանում ենք Reuters-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ