ՏՏ
04:00 06/03/2020

ԵՄ արագ արձագանքման կիբեռնետիկ ուժեր կստեղծվեն

Եվրամիության արագ արձագանքման կիբեռնետիկ ուժերի ստեղծման մասին հուշագիր է ստորագրվել եվրոպական 6 երկրի կողմից: Այս մասին հաղորդում է Լիտվայի հանրապետության պաշտպանության նախարարությանը:

Այդ երկրներն են Էստոնիան, Լեհաստանը, Խորվաթիան, Նիդեռլանդները, Ռումինիան և Լիտվան: Վերջինը գլխավորել է արագ արձագանքման միջազգային խումբը:

Մասնակից երկրները համաձայնագիրը ստորագրել են մարտի 4-ին Զագրեբում:

Հուշագիրը նախատեսում է քաղաքացիական և ռազմական մասնագետների աշխատանք, որոնք կվերահսկեն կիբեռտարածությունը և օպերատիվ արձագանք կտան կիբեռհարձակումներին, հետաքննություն կիրականացնեն և կչեզոքացնեն հնարավոր միջադեպերի հետևանքները:

Խմբի ղեկավարը փոխվելու է ռոտացիոն սկզբունքով:

Դիտորդի կարգավիճակով խմբին միացել է ևս 7 երկիր՝ Բելգիան, Հունաստանը, Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Սլովենիան և Ֆինլանդիան:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ