fbpx
Աշխարհ

ԵՄ երկրներում զբոսաշրջությունը լուրջ վնասներ է կրում կորոնավիրուսի պատճառով

Եվրամիության երկրներում աշխարհում կորոնավիրուսի տարածման պատճառով վնասներ է կրում զբոսաշրջությունը։ Մասնավորապես մեծ վնասներ է կրում Չինաստանը, որտեղից ժամանում էր ճանապարհորդների մեծամասնությունը: Ինչպես հայտնել է ներքին շուկայի հարցերով եվրակոմիսար Թիերի Բրեթոնը, միայն հունվարին կորուստները կազմել են 1 մլրդ եվրո։

«Հունվար ամսից եվրոպական զբոսաշրջության սեկտորը 2 միլիոն ճանապարհորդ պակաս է ունեցել, դա նշանակում է ամսական 1 միլիարդ եվրոյի կորուստ: Ես ցանկանում եմ հիշեցնել, որ մեծ թվով չինացի զբոսաշրջիկներ էին ժամանում Եվրոպա, սակայն ահա արդեն երկու ամիս է՝ դա տեղի չի ունենում», հայտարարել է եվրակոմիսարը BFM հեռուստաալիքի եթերում

Բրեթոնը պատմել է, որ Իտալիայի իշխանություններն ավելի քան 3 միլիարդ եվրո են հատկացրել համաճարակից և դրան հաջորդած սահմանափակիչ միջոցառումներից առավել շատ տուժած երկրի հյուսիսային շրջաններին աջակցություն ցուցաբերելու համար, հատկապես փոքր ու միջին ձեռնարկություններին:

Նրա խոսքով՝ կորոնավիրուսի տարածման պատճառով Իտալիայի և Գերմանիայի տնտեսությունը կարող է մտնել ռեցեսիայի փուլ, սակայն նա կոնկրետ թվեր չի ներկայացրել, հայտարարելով, որ դեռևս վաղ է այդ մասին խոսելը:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ