fbpx
Աշխարհ

ԵՄ հանձնաժողովը 2 տրլն եվրո ծավալով ծրագիր է դիտարկում տնտեսության վերականգման համար

Եվրահանձնաժողովի ներքին փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական հանձնաժողովը եվրոպական տնտեսությունը խորը ռեցեսիայից հետո վերականգնելու ֆինանսավորման 2 տրլն եվրո ծավալով ծրագիր է դիտարկում։

Փաստաթղթում նշվում է, որ հանձնաժողովը օգտագործելու է 2021-2027թթ․ ԵՄ հաջորդ երկարաժամկետ բյուջեն և  Recovery Instrument անվանումով նոր հիմնադրամը, որ կարողանալ խթանել աճը։

Ծրագրով նախատեսվում է  միջոցների մնացած մասը տրամադրել ԵՄ երկարաժամկետ բյուջեի շրջանակներում և մարել 2027 թվականից հետո երկար ժամանակի ընթացքում։ Նաև կա ԵՄ բյուջե լրացուցիչ մուծումների հաշվին պարտքի մարման տարբերակ, օրինակ, նոր համաեվրոպական հարկերի տեսքով։

ԵՄ երկրների ղեկավարները ծրագրի իրավական փաստաթղթերին կարող են հավանություն կտան հունիսին, որ Recovery Instrument-ը կարողանա անհապաղ աշխատել։ ԵՄ նոր երկարաժամկետ բյուջեն կսկսի գործել 2021թ․ հունվարի 1-ից։

ԵՄ առաջնորդները հինգշաբթի օրը տեսակոնֆերանս  են անցկացնելու, սակայն չեն ընդունի որևէ վերջնական որոշում այն մասին, թե կոնկրետ ինչպես ֆինանսավորել տնտեսության վերականգնումը կորոնավիրուսի համավարակից հետո։

Աղբյուրը՝ Reuters.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ