Աշխարհ

ԵՄ արտգործնախարարները չեն ճանաչել Լուկաշենկոյի օրինականությունը

Interfax-ի բելառուսական ծառայության հաղորդմամբ՝ Եվրամիության բոլոր արտգործնախարարները հրաժարվել են ճանաչել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի օրինականությունը և Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրությունները համարում են կեղծված։

Այս որոշման մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ջոզեպ Բորելը։

«Մենք բոլորս չենք ընդունում Լուկաշենկոյի օրինականությունը այն գործընթացի արդյունքում, որը մենք կեղծված ենք համարում։ Մենք գտնում ենք, որ այս ընտրությունները կեղծվել են, և չենք ընդունում դրանց արդյունքները», – նշել է Ջոզեպ Բորելը։

Բորելի խոսքով՝ ԵՄ ԱԳ նախարարները կոչ են անում նոր, ազատ և արդար ընտրություններ անցկացնել ԵԱՀԿ փորձագետների վերահսկողության ներքո։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ