fbpx
Աշխարհ

ԵՄ-ն 5,6 մլրդ եվրո է հատկացրել Թուրքիային միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար

Եվրամիությունն արդեն Թուրքիային տրամադրել է 5,6 մլրդ եվրո համաձայնեցված 6 մլրդ եվրոյից միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարելու համար։ Այս մասին, ինչպես հաղորդում է TACC-ը, Բրյուսելում մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Նատաշա Բերտոն։

«5,6 մլրդ 6-ից արդեն հատկացվել է Թուրքիային։ Մնացածը կտրամադրվի շուտով»,- ասաց նա։

ԵՀ ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է, որ Բրյուսելը հավատարիմ է մնում ԵՄ-Թուրքիա համաձայնագրի կատարմանը, որը ձեռք է բերվել 2016 թվականի մարտի գագաթաժողովում։

Ավելի վաղ՝ սեպտեմբերի 5-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է բացել դռները դեպի Եվրոպա փախստականների համար, եթե անհրաժեշտ աջակցություն չստանա Արևմուտքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ