fbpx
Աշխարհ
21:40 13/12/2019

ԵՄ-ն անընդունել է համարել Թուրքիայի և Լիբիայի միջև կնքված հուշագիրը

ԵՄ-ն պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

Միջերկրական ծովում ծովային գոտիների ապալիմիտացման վերաբերյալ Թուրքիայի և Լիբիայի հուշագիրը խախտում է երրորդ պետությունների ինքնիշխան իրավունքները: Այս մասին նշված է ԵՄ գագաթնաժողովի հավանություն ստացած հայտարարության մեջ:

«Թուրքիայի և Լիբիայի միջև ստորագրված Միջերկրական ծովում ծովային իրավազորության ապալիմիտացման մասին փոխըմբռնման հուշագիրը չի համապատասխանում ծովային իրավունքին և երրորդ պետությունների համար չի կարող ոչ մի իրավական հետևանք ունենալ»,-ասված է հայտարարության մեջ:

Նշված է, որ Եվրոպական խորհուրդը ոչ երկիմաստորեն հաստատում է իր համերաշխությունը Հունաստանի և Կիպրոսի հետ՝ կապված Թուրքիայի այս գործողությունների հետ:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը, որը վերահսկում է երկրի միայն մի հատվածը, նոյեմբերի վերջին հուշագիր էին ստորագրել ռազմական ոլորտում համագործակցության և ծովային գոտիների վերաբերյալ փոխըմբռնման մասին: Թուրքիան հրապարակել էր ծովային գոտիների քարտեզ՝ հաշվի առնելով թուրք-լիբիական հուշագիրը: Թուրքիան չի ճանաճում շելֆի նկատմամբ հունական կղզիների իրավունքը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ