fbpx
Աշխարհ
17:00 19/11/2019

ԵՄ-ն այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր կկնքի Բելառուսի հետ

ԵՄ-ի խորհուրդը հրապարակել է որոշում այն մասին, որ պատրաստակամ է այցագրային ռեժիմի դյուրացման համաձայնագիր ստորագրել Բելառուսի հետ։ Որոշման տեքստը նոյեմբերի 18-ին հրապարակվել է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում։

«ԵՄ-ի անունից Եվրոպական միության և Բելառուսի միջև այցագրերի տրամադրումը դյուրացնելու վերաբերյալ համաձայնագրի ստորագրումն այս պահից թույլատրված է, հենց որ ավարտվի դրա տեքստի պատրաստումը:

Համաձայնագրի տեքստը կհրապարակվի դրա կնքման մասին պաշտոնական որոշման հետ միասին»,-նշված է փաստաթղթում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ