fbpx
Աշխարհ

ԵՄ-ն երկարաձգեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության անդամ երկրների ղեկավարները Բրյուսելում կայացած գագաթնաժողովում ընդունել են քաղաքական որոշում Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին: Դրանց գործողության ժամկետը լրանալու էր 2020 թվականի հունվարի 31-ին: Այս մասին գագաթնաժողովի հարթակներից մեկում լրագրողներին հայտնել է Եվրամիության ներկայացուցիչ Բարենդ Լեյտսը:

«ԵՄ-ի գագաթնաժողովը հավանություն տվեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը»,-ասել է նա:

Պատժամիջոցները վեց ամսով երկարաձգելու որոշումն ընդունվել է այն բանից հետո, երբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մնացած ղեկավարներին հակիրճ տեղեկացրել են Ուկրաինայի խնդրի կարգավորման Մինսկի համաձայնությունների իրականացման ընթացքի մասին՝ դեկտեմբերի 9-ին Փարիզում կայացած «նորմանդական ձևաչափով» գագաթնաժողովի լույսով:

Այժմ, նրա խոսքով, քաղաքական որոշումը պետք է ներկայացվի պաշտոնական տեսքով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ