fbpx
Աշխարհ

ԵՄ-ն և ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային ու Կոսովոյին

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան և ԱՄՆ-ն օգնություն են առաջարկել Սերբիային և Կոսովոյին՝ երկրների միջև կապերի կարգավորմանն համար։ ԵՄ հովանու ներքո բանակցությունները վերսկսելու համար։ Այս մասին հայտնում է AP-ը:

Վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ նրանց նպատակը Կոսովոյի և Սերբիայի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորումն է՝ համապարփակ, քաղաքականապես կայուն և իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի միջոցով, ինչի կնպաստի տարածաշրջանային կայունությանը:

Նշենք, որ երկու երկրների միջև բանակցությունները փակուղի էին մտել անցած տարի Սերբիայից ապրանքների ներմուծման համար 100% հարկի սահմանման մասին Կոսովոյի որոշման պատճառով:

Հայտարարության մեջ երկրները Կոսովոյին կոչ են արել չեղարկել սակագները, ինչպես նաև Սերբիային խնդրել են դադարեցնել Կոսովոյի ճանաչման չեղարկման հարցով արշավը: Սերբիան վերջին շրջանում ակտիվացրել է ջանքերը Կոսովոյի պետականության ճանաչումը դադարեցնելու համար:

«Ստատուս քվոն խոչընդոտում է դեպի ԵՄ Կոսովոյի և Սերբիայի առաջընթացին: Մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ