fbpx
Աշխարհ
10:48 18/11/2019

ԵՄ-ն և ԱՄՆ-ն Վրաստանի իշխանությանն ու ընդդիմությանը երկխոսության կոչ են արել

Վրաստանում ԱՄՆ-ի դեպանությունը և Եվրամիության ներկայացուցչությունն անհանգստացած են նրանով, որ Վրաստանում ձախողվել են 2020 թվականին խորհրդարանական ընտրությունների մեծամասնական համակարգից համամասնականին անցնելու սահմանադրական բարեփոխումները։  Ներկայացուցչությունները երկխոսության կոչ են անում հանրապետության իշխանություններին և ընդդիմությանը՝ վստահությունն ամրապնդելու համար: Այս մասին ասված է դիվանագիտակաւն ներկայացուցչությունների տարածած համատեղ հայտարարության մեջ:

«Հաշվի առնելով ներկայիս իրադրությունը՝ կարևոր ենք համարում անհապաղ աշխատանք սկսել կառավարության, քաղաքական կուսակցությունների և քաղաքացիական հասարակության միջև՝ խաղաղ ու փոխհարգալից երկխոսության ճանապարհով այնպիսի ուղիներ գտնելու նպատակով, որոնք ընդունելի կլինեն բոլորի համար»,-նշվում է հայտարարության մեջ:

Դիվանագիտական ներկայացուցչություններն անդրադարձել են նաև Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ ընդդիմության կիրակնօրյա բազմահազարանոց հանրահավաքին:

«Մենք ամբողջովին պաշտպանում ենք ժողովների ազատության և կամաարտահայտման ազատության իրավունքը: Կոչ ենք անում բոլորին, ովքեր օգտվում են դրանից, գործել օրենքի ու Սահմանադրության շրջանակում: Բոլոր կողմերին կոչ ենք անում գործել՝ ելնելով երկրի շահերից»,-նշել են դեսպանություններում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ