Աշխարհ
05:00 19/05/2020

ԵՄ-ն կարող է առաջիկայում նախնական թույլտվություն տալ ռեմդեսիվիրի օգտագործման համար

Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ԴԵԳ) ղեկավար Գվիդո Ռասին ասել է, որ ամերիկյան Gilead կողմից կորոնավիրուսով վարակված հիվանդների բուժման համար ռեմդեսիվիրի օգտագործման նախնական թույլտվությունը կարող է տրվել առաջիկա օրերին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Նշենք, որ ԴԵԳ-ն արդեն երաշխավորել է ռեմդեսիվիրի օգտագործումը բացառիկ հանգամանքներում, ինչը թույլ է տալիս նշանակել դեղամիջոցը հիվանդներին նախքան վերջնական հաստատում ստանալը:

Ռասին Բրյուսելում Եվրախորհրդարանում կայացած լսումների ժամանակ ասել է

«Շուկայական պայմանական թույլտվությունը կարող է տրվել առաջիկա օրերին»։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ