fbpx
Աշխարհ

ԵՄ-ն կպատասխանի ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանմանը. Գերմանիայի ԱԳ նախարար

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հայկո Մաասը հանդես է եկել հօգուտ այն բանի, որ Եվրամիությունը պատասխան միջոցներ ձեռնարկի ԱՄՆ-ի իշխանությունների կողմից ԵՄ-ի երկրների ապրանքների ու ծառայությունների վրա մաքսատուրքերի սահմանման դեպքում: Այս մասին նա հայտարարել է Funke մեդիախմբին տված հարցազրույցում:

«ԵՄ-ն այժմ պետք է արձագանքի և Առևտրի համաշխարհային կազմակերպության հավանությունից հետո, թերևս, տուգանային մաքսեր սահմանի իր կողմից»,-ասել է նախարարը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը մերժեց փոխընդունելի որոշման գալու ԵՄ-ի առաջարկը և դրա փոխարեն գնաց առճակատման ճանապարհով:

«Մենք դա ճիշտ չենք համարում, քանի որ դրա համար վճարելու են աշխատողներն ու սպառողները Ատլանտիկայի երկու կողմում»,-նշել է Մաասը:

ԱԳ նախարարն ընդգծել է, որ Եվրոպան առաջվա պես պատրաստ է ԱՄՆ-ի հետ համատեղ մշակել ավիաարդյունաբերության սուբսիդավորման ընդհանուր կանոններ: Ինչպես հոկտեմբերի 2-ին հայտնել է CNBC ամերիկյան հեռուստաալիքը, վկայակոչելով առևտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցչի աշխատակազմին, Միացյալ Նահանգները մտադիր է ԱՀԿ-ի արբիտրաժի որոշման լույսով մաքսատուրքեր սահմանմանել Եվրամիության երկրներից ներմուծվող մարդատար ինքնաթիռների և գյուղատնտեսական արտադրանքի վրա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ