Եվրամիության անդամ երկրների պաշտպանության նախարարներն այսօր հավաքվելու են Սլովենիայում՝ գագաթաժողովի։
Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկելու են ԵՄ-ի ռազմական դոկտրինը, որի շրջանակներում նաև նախատեսվում է ստեղծել Եվրամիության պաշտպանական ստորաբաժանումներ։
Քննարկման առանցքում է լինելու նաև Աֆղանստանում տեղի ունեցած վերջին դեպքերն ու այն, թե ինչ դասեր պետք է քաղել դրանից։ Հենց այդ դեպքերով է պայմանավորված նաև միասնական զինված ուժեր ու այդպիսով՝ արագ արձագանքման ուժեր ունենալու պահանջը։

