Աշխարհ
10:00 20/05/2020

ԵՄ-ն մտահոգված է քրդամետ քաղաքապետների նկատմամբ Թուրքիայի կառավարության կոշտ միջոցներով

Եվրամիությունը խորը մտահոգություն է հայտնել երկրի հարավ-արեւելքում քրդամետ ընդդիմադիր քաղաքապետների կողմից ղեկավարվող քաղաքապետարանների դեմ Թուրքիայի կառավարության ձեռնարկած կոշտ միջոցների կապակցությամբ:

ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության քաղաքականության հարցերով մամուլի խոսնակ Փիթեր Ստանոն նշել է, որ վերջերս «Ժողովուրդների Ժողովրդավարություն» կուսակցությունից ևս հինգ քաղաքապետի հեռացումը քաղաքական դրդապատճառներով էր պայմանավորված:
ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ կառավարության կողմից նշանակված գործիչները փոխարինել են 65 քուրդ քաղաքապետերից 45-ից ավելիին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը սկսել է հեռացնել ԺԺԿ-ից քաղաքական գործիչներին տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքապետերի պաշտոններից այն բանից հետո, երբ նրանք ընտրվել էին 2019-ի մարտին:

Թուրքական իշխանությունները հայտարարում են, որ ԺԺԿ-ի քաղաքապետերը, իբր, կապված են Քրդական աշխատավորական կուսակցության հետ:
ԵՄ հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի կառավարությունն իրավունք ունի պայքարել ահաբեկչության դեմ, բայց այն նաև պետք է համոզված լինի, որ դա արվում է Թուրքիայի Սահմանադրության և միջազգային պարտավորությունների մեջ ամրագրված օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների համաձայն:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ