fbpx
Աշխարհ

ԵՄ-ն պատրաստվում է Brexit-ի բոլոր սցենարներին․ Մակրոն

Եվրամիությունը պատրաստվում է Brexit-ի բոլոր սցենարներին, այդ թվում՝ առանց համաձայնագրի, բայց դա ԵՄ-ի ընտրությունը չէ: Այս մասին, ինչպս փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ Փարիզում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպումից առաջ:

«Միայն Մեծ Բրիտանիան՝ մեր ընկերն ու դաշնակիցը, կարող է ընտրել իր ճակատագիրը, այն եղանակը, որով նա դուրս կգա Եվրամիությունից, և այն հիմքը, որը նա ցանկանում է հաստատել Եվրոպայի հետ:

Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք պատրաստ ենք բոլոր սցենարներին, այդ թվում՝ հոկտեմբերի 31-ին առանց համաձայնագրի դուրս գալուն, եթե ընտրվի այդ սցենարը: Դա ԵՄ-ի ընտրությունը չէ, բայց մեր համաքաղաքացիների, մեր տարածքների, մեր ընկերությունների նկատմամբ մեր ընդհանուր պատասխանատվությունն է` պատրաստ լինել բոլոր տարբերակներին»,- ասել է նախագահ Մակրոնը,:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ