fbpx
Աշխարհ

ԵՄ-ն, Կիպրոսի պատճառով Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով, իրեն է վնասում․ Էրդողան

Եվրամիությունն ինքն իրեն է վնաս հասցրել՝ աջակցելով Կիպրոսին և Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելով՝ կապված Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման հետ: Այսպիսի կարծիք, ինչպես փոխանցում է Huriyet-ը, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ԵՄ-ն, որը պատժամիջոցներ է սահմանում Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով, ինքն իրեն է վնասում: ԵՄ-ն մի վիճակում է հայտնվել, երբ աջակցում է անհավասարությանը հավասարության նկատմամբ, անարդարությանը արդարության նկատմամբ և դաժանությանը կղզում խաղաղության նկատմամբ»,- Անկարայում թուրք կիպրոսցիների առաջնորդ Էրսին Թաթարի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Արևելյան Միջերկրականում ոչ մի նախագիծ չի կարող իրականացվել առանց Թուրքիային և թուրք կիպրոսցիներին հաշվի առնելու:

«Մեր ռազմածովային և օդային ուժերը պատասխանատվություն են կրում այն բանի համար, որ մեր նավերն անվտանգ կատարեն իրենց (հորատման) գործունեությունը,- ասել է Էրդողանը՝ հավելելով, որ նրանք, ովքեր ցանկանում են ստուգել այդ կապակցությամբ Թուրքիայի վճռականությունը, պետք է դասեր քաղեն:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ