fbpx
Աշխարհ

ԵՄ ԱԳ նախարարները քննարկելու են Նավալնիի հետ կապված իրավիճակը

Ռիա Նովոստի-ի հաղորդմամբ՝ փետրվարի 22-ին Եվրամիության անդամ երկրների արտգործնախարարները ԵՄ ԱԳՆ խորհրդի հերթական նիստում քննարկելու են Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի հետագա գործողությունները։

Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը նշել է, որ Եվրամիությունը կվերադառնա այս հարցին Արտաքին գործերի խորհրդի առաջիկա նիստում։

«Կքննարկվի դրա հետևանքները և հետագա հնարավոր գործողությունները»,- ընդգծել է Բորելը։

Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայի Սիմոնովսկիի դատարանը չեղյալ է հայտարարել Ալեքսեյ Նավալնիի պայմանական պատժաչափը «Իվ Ռոշեի» գործով՝ փոխարինելով այն 3,5 տարվա իրական ժամկետով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ