ԵԽ-ն դեմ է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով

Հրապարակող՝

Աշխարհի ամենամեծ ինքնաթիռը ամպերի միջից հայտնվել է օդանավակայանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ամենադիտվածներ

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ իրենց համար անընդունելի է, որ Կիպրոսի հիմնախնդիրը կարգավորվի երկու պետության սկզբունքով։

Այդ մասին նա հայտնել է Ստրասբուրգում ընթացող ժողովի ժամանակ, որը տեղի է ունենում Սլովենիայի նախագահությամբ։

Լեյենը հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 20-ին այցելելու է Հյուսիսային Կիպրոսի Ինքնահռչակ Հանրապետություն։

Նա նշել է, որ ԵՄ-ում շատ ուշադիր հետևելու են այցի ընթացքին և կտրականապես մերժելու են ցանկացած առաջարկ երկու պետություն ստեղծելու վերաբերյալ։

Ամենաթարմ